Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Ալեն Դանքնը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն