Արամ Սարգսյանն ինքն իրեն անհարմար վիճակի մեջ է դրել
Բլոգոսֆերա
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր կարդացի, որ «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ երբ ինքը վարչապետ էր, «թույլ չի տվել որպեսզի Սաթիկ Սեյրանյանին կալանավորեն Ղարաբաղում Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով»: Մարդկային առումով միգուցե և հասկանալի է: Բայց ինչպես ասում են. «Լավ մարդը՝ մասնագիտություն չէ»: Փաստացի Արամ Սարգսյանը հաստատում է այն փաստը (որն, ի դեպ, ոչ ոքի համար նորություն չէ), որ Հայաստանում դատական իշխանությունը երբեք էլ անկախ չի եղել: Համաձայնվեք, որ քաղաքական և պետական գործիչն ինքն իր համար, մեղմ ասած, անհարմար իրավիճակ է ստեղծել: Թեև այդ իրավիճակն այնքան սովորական է դարձել ՀՀ քաղաքացիների համար, որ որևէ մեկը այդ հայտարարությանը չարձագանքեց»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը