Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Լեռնային Ղարաբաղի համակարտության ռազմական որեւէ լուծում չի լինելու. ԵԱՀԿ գործող նախագահ

Դիվանագիտական առաքելություններ

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին հանդիպեց Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով պատվիրակության այցը տարածաշրջան, բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության եւ ռազմաքաղաքական կարեւոր նշանակություն ունեցող կազմակերպության դերը: Պատգամավորը հույս հայտնեց, որ խորհրդարանականների հետ հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահին հնարավորություն կտա էլ ավելի ամբողջական պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպման ընթացքում խոսեց ԼՂ հակամարտության մասին` այն մի քանի առումներով մտահոգիչ համարելով: Նախ, որ վերջին դեպքերը տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ու նաեւ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրերին: Վարդան Օսկանյանի կարծիքով` սա Ադրբեջանի կողմից հատուկ էր արված եւ որոշակի ուղերձ էր: Ըստ նրա` ադրբեջանական կողմը ցանկանում է ասել, որ իրենք «հիասթափված են» բանակցային գործընթացից եւ հարցն ուզում են լուծել ռազմական ճանապարհով: «Մինչդեռ հիասթափությունը հենց իրենց պատճառով է. բանակցությունների ընթացքում այնպիսի պահանջներ են դնում, որոնք ծայրահեղական են ու անիրականանալի»,- նկատեց պատգամավորը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին եւ կիսելով նախորդ բանախոսի տեսակետը, անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ն դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողությունները: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ԵԱՀԿ-ն ոչ միայն անվտանգության, այլեւ ժողովրդավարացման գործում մեծ դերակատարություն ունի:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման գործում: Նա ԵԱՀԿ-ի ուշադրությունը հրավիրեց հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված խմբավորումների նախաձեռնած գործողություններին, որոնք ուղեկցվում են զոհերով: Պատգամավորն անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ի մոտեցումները լինեն հստակ եւ կոնկրետ:

Խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների, ժողովրդավարական գործընթացների առնչությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահն արձագանքեց բարձրացված հարցերին: «Այն, ինչ ասում եմ այսօր Երեւանում, ասելու եմ վաղը Բաքվում. Լեռնային Ղարաբաղի համակարտության ռազմական որեւէ լուծում չի լինելու», -ընդգծեց նա: Պրն. Գիլմորի խոսքերով` իրենց համար մերժելի է ուժի կիրառումը. հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը կարեւորեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր առաքելությունն իրականացնելու եւ երեք հիմնական սկզբունքներն առաջ տանելու համար: Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները, նրա համոզմամբ, անբաժանելի են: ԵԱՀԿ գործող նախագահի գնահատմամբ` պետք է վերջ դրվեն թե սահմանային միջադեպերին, թե դիպուկահարների գործողություններին: «Պետք է մեխանիզմներ գտնել այդ միջադեպերը հետաքննելու համար»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը` հավելելով, որ ԼՂ հակամարտությունը գերխնդիր է թե ԵԱՀԿ-ի եւ թե իր համար` իր պաշտոնավարման տարիներին:

Ժողովրդավարական գործընթացների, խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով` Էմոն Գիլմորը նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի' ԵԽ-ի հետ համագործակցաբար պատրաստած զեկույցն առաջարկներ է պարունակում: «Հույս ունեմ, որ այնտեղ ընդգրկված առաջարկները իրականություն կդառնան»,-ասաց ԵԱՀԿ պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` իր ուշադրության կենտրոնում է ԶԼՄ-ների ազատությունը, ինչը քննարկվել է նաեւ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ: Պարոն Գիլմորը հավաստիացրեց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել այս հարցում եւս: «ԵԱՀԿ-ն մշտապես աջակցում է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված