Հայերն ունեցան գոլ խփելու 1 հնարավորություն և օգտագործեցին այն. Լևանդովսկի
Սպորտ
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանոդվսկին մեկնաբանել է Հայաստանի ընտրանու դեմ տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ լեհերը հաղթել են 6:1 հաշվով, Լևանդովսկին դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Արդյունքում՝ 29-ամյա ֆուտբոլիսը դարձավ իր թիմի պատմության լավագույն ռմբարկուն և ընտրական փուլի 9 խաղում 15 գոլ խփած միակ ֆուտբոլիստը:
«Ուրախ եմ, որ արեցի դա և շարունակում եմ գոլեր խփել: Մենք հաղթեցին բարդ խաղադաշտում: Սկզբից ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել և գոլ խփել:
Վերլուծել էինք նախորդ խաղերում թույլ տված սխալները: Հայերն ունեցան գոլ խփելու մեկ հնարավորություն և օգտագործեցին այն: Բայց ավելի լավ կլինի, որ մենք կանխեինք նման իրավիճակները»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Sport.pl-ը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին