Մաքսիմ Մանուկյանը, Բաբկեն Շահազիզյանը և Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան
Սպորտ
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մարզիկներին պարգեւատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Հրաչյա Ռոստոմյանը եւս մեկ անգամ շնորհավորեց մարզիկներին՝ բարձր գնահատելով նրանց գրանցած արդյունքները։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին