Հոկտեմբերի 7-ին ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Սարալանջի փողոցի հատվածում
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը