Ղազախստան-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են
Սպորտ
Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեյ Բոդյանը և Վիկտոր Մարդարին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Վյաչեսլավ Բանարին: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո), մրցավարների տեսուչը՝ Ռուսմիր Մրկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին