Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել 

Դժվար պահին պետք է լինենք հավաքականի կողքին. Շարմազանովը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անհաջողությունների մասին

Սպորտ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ հայ ֆուտբոլասերները դժվար պահին պետք է շարունակեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կողքին լինել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին անհաջողություններին և հոկտեմբերի 5-ին Լեհաստանի ընտրանուց կրած պարտությանը՝ 1-6 հաշվով: «Մի լավ խոսք կա՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, իսկ պարտությունը՝ ոչ մի: Ես երեկվա խաղից հետո լսել եմ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մեկնաբանությունները, և կարծում եմ, որ այս դժվար պահին մենք պետք է լինենք հավաքականի կողքին: Ես հավատում եմ, որ մեր հավաքականը ի զորու է նոր խաղացողներով, նաև այսօրվա թիմով, այսօրվա մարզիչի հետ 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում ավելի հաջող հանդես գալ: Բրազիլիայի նման թիմը սեփական հարկի տակ 1-7 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին: Եթե Բրազիլիայի նման թիմը կարող է պարտվել 1-7 հաշվով, Հայաստանի հավաքականն էլ կարող է 1-6 հաշվով պարտվել»,-  ընդգծեց Շարմազանովը:

Նա հավաքականի վերջին անհաջողություններում չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունը: «Չեմ կարծում, որ այս պարտությունների մեջ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը կա: Նա այս տարիների ընթացքում ազնիվ ծառայել է հայկական սպորտին և հայկական ֆուտբոլին: Նրա նվիրվածության և պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում բազմաթիվ ակադեմիաներ են կառուցվել Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի այլ վայրերում: Այսինքն, պարոն Հայրապետյանն արել է ամեն ինչ ֆուտբոլը զարգացնելու համար: Եթե պարոն Հայրապետյանին եք մատնանշում, լավ կլիներ նրան մատնանշեիք այն ժամանակ, երբ մեր հավաքականը 4:0 հաշվով հաղթում էր Սլովակիային, Դանիային»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ 2012թ. հավաքականի արձանագրած հաջողությունների մեջ պետք է տեսնել նաև Ռուբեն Հայրապետյանի ներդրումը՝ ընդգծելով, որ ինքը չի տեսել, որ որևէ մեկը այդ ժամանակ նրա անունը տված լինի: «Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակահատվածում հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի հայկական ֆուտբոլը զարգանա: Նա ստեղծել է լավագույն պայմանները մեր թիմի համար: Մի հատ հարցրեք Արթուր Պետրոսյանին, Հարություն Վարդանյանին, Համլետ Մխիթարյանին, թե այն ժամանակ իրենք ինչ պայմաններում են մարզվել, երբ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, ֆրանսիացիներն էին բերում համազգեստը մեզ նվիրում, և հիմա ինչ պայմաններում են մարզվում մեր թիմի ֆուտբոլիստները»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը վստահ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է հայկական ֆուտբոլի առաջընթացի համար, իսկ ֆեդերացիայի նախագահի գործառույթը հենց համապատասխան պայմաններ ապահովելն է: «Մինչև մենք ուժեղ առաջնություն չունենանք, մենք չենք կարող ունենալ ցանկալի արդյունք: Իսկ ֆուտբոլը մեծ ներդրումներ է պահանջում: Նորմալ թիմ պահելու համար, որքան ես գիտեմ, առնվազն կես միլիոնից մինչև 1 միլիոն դոլար փող է պետք»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում անցկացրած 9 հանդիպումներից 7-ում պարտվել է՝ տանելով ընդամենը երկու հաղթանակ: Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է E խմբի նախավերջին հորիզոնականը՝ գերազանցելով Ղազախստանի ընտրանուն: Կրած 7 պարտություններից 5-ում Հայաստանի հավաքականը պարտվել է խոշոր հաշիվներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրա
Ամենադիտված