Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ռուս-ադրբեջանական առևտուր՝ Արցախի հարցում

Վերլուծական
Այս շաբաթ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ երկու հույժ կարևոր մեսիջներ հնչեցին արևմուտքից: Նախ՝ ԱՄՆ Պետքարտուղար Թիլերսոնը հաստատեց Պետդեպի աջակցությունն առաջարկին, որը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Հիշեցնենք՝ օրենսդիրները կոչ են արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։ «Պետդեպը պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու եւ շփման գծին ու հայ–ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ-ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, գործընթաց, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որը մեր կարծիքով կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,– ասել է Թիլերսոնը։ Հայկական կողմն Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը: Մյուս մեսիջը հնչեց անուղղակի՝ վիրավորված Իլհամ Ալիևի շուրթերից, ով եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը բողոքում էր, որ Եվրամիությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում:
 
ԱՄՆ-ն ձևավորում է Հարավային Կովկասի առանցքային ուղղության վրա իր քաղաքականությունը, և ըստ այդմ՝ հարց է առաջ գալիս, թե դրանում ինչ տեղ ու նշանակություն է ունենալու Արցախյան խնդիրը: Կա տեսակետ, որ այն ԱՄՆ-ի հատկապես նոր վարչակազմի համար կարևոր չէ, և խնդիրը կհանձնեն Ռուսաստանի տնօրինությանը, ինչը, իհարկե, վատ է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ կարևորությունն ամենևին չի արտահայտվում միայն, այսպես ասած, կարգավորման ակտիվ ջանքերով, և կարող է լինել լրիվ հակառակը` ԱՄՆ համար կարևոր լինի Կովկասում կայունությունը, ինչը պահանջում է հենց Ռուսաստանի կարգավորման պլանների ակտիվ հակազդեցություն: Հենց դրան էլ միտված են ԱՄՆ և ԵՄ վերջին մեսիջները: Կովկասում ԱՄՆ-ն հետապնդելու է հենց այդ խնդիրը, քանի որ հնարավոր չէ այլ կերպ ապահովել ատլանտյան անվտանգությունը, եթե այն ապահովագրված չէ հենց Կովկասում: Իսկ Կովկասում ատլանտյան ապահովագրության լավագույն գոտին, արդյունավետ, հարաբերականորեն հուսալի գոտին այն է, որը ներկայում պահում է հայկական կողմը: Սա նշանակում է, որ եթե Արցախի հարցում Ռուսաստանը վարի ակնհայտորեն պրոադրբեջանական քաղաքական կուրս, ապա տրամաբանական կլինի, որ Հայաստանը վերանայի իր մոտեցումները. պայմաններն ավելի քան բարենպաստ են դրա համար: Հայկական կողմի այդ հնարավորությունը գիտակցելով, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վարում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի Հայաստանը չհեռանա իր ազդեցության գոտուց, իսկ Ադրբեջանն էլ առնվազն արևմտյան ճամբար չտեղափոխվի: Միևնույն ժամանակ, կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը: Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի: Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին: Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում և պարտադրում է Երևանին՝ մտնել այսպես կոչված առարկայական բանակցությունների փուլ, ինչին Երևանը նախկինում դիմադրում էր, քանի դեռ կյանքի կոչված չէին Վիեննայի պայմանավորվածությունները։ Այժմ Հայաստանի ինքնիշխանությունն այնքան թուլացած է, որ նույնիսկ զրկված է նախկին դիրքորումը հետևողականորեն պնդելու հնարավորություններից :
 
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Արևմուտքի մեսիջները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ուղղված են առավելապես Ռուսաստանին, սակայն դա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է դիտորդի դերում հայտնվի: Պաշտոնական Երևանը կարող է և պարտավոր է օգտագործել Արևմուտքի քաղաքական տոնայնության փոփոխությունը՝ հատկապես նախագահների հանդիպմանն ընդառաջ:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված