Վլադիմիր Պուտինը կարևորում է ՌԴ սուբյեկտների և ՀՀ մարզերի միջև երկխոսության զարգացումը
Ռուսաստան
Շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև:Այս մասին ասվում է հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:
«Մեր շրջանների արդյունավետ կապերը ծառայում են կրթության, տնտեսության, մշակույթի ոլորտներում համագործակցությանը: Այդ պատճառով շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև»,-ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Նա հույս է հայտնել, որ հանդիպման շրջանակում մանրամասն կքննարկվեն հրատապ հարցեր՝ համատեղ նախաձեռնությունների հեռանկարները ինովացիոն, հումանիտար, զբոսաշրջային ոլորտներում: «Կատարեք կոնկրետ առաջարկներ, որոնք կնպաստեն հետագա վստահության, փոխըմբռնման հաստատմանը Հայաստանի և Ռուսաստանի միջև»,-ասել է Վլադիմիր Պուտինը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)