Հայաստանը ձգտում է դառնալ ԵԱՏՄ-ի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոնը. Արա Աբրահամյան
Հայաստան
Հայաստանը ձգտում է դառնալ տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն ԵԱՏՄ-ի, իսկ ապագայում ողջ Կենտրոնական Ասիայի համար: Հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին այս մասին ասաց համաժողովի կազմկոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը:
«Հայաստանը ձգտում է դառնալ նոր մետաքսի ճանապարհը ԵԱՏՄ-ի համար»,- ասաց Աբրահամյանը:
Նա հույս հայտնեց, որ հաջող տնտեսական համագործակցությունը կօգնի լուծել երկրների միջև առկա խնդիրները: ԵԱՏՄ գործընկերության շրջանակում լուծում են ստացել սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ: Տնտեսական ցուցանիշները բոլոր անդամ երկրներում աճել են: «Ներկայումս մեր նպատակն է Եվրասիական տարածաշրջանը դարձնել խելացի կառույց, որտեղ կկիրառվեն նորարարություններ»,- ասաց Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն