Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Գինու փառատոնը սկսել է արդարացնել կազմակերպիչների սպասելիքները. կայացավ Արենի գինու 9-րդ փառատոնը

Գիտություն և Մշակույթ

Արենի գինու 9-րդ փառատոնին միանգամից երկու նորամուծություն կա. Արենի գինու փառատոնի ծրագրի համակարգող Մերի Բադալյանը մանրամասնեց. «Փառատոնի նորամուծություններից մեկն այն է, որ կա բավականին հաջողված և նոր ստարտափ,ոըն զբաղվում է աղբի տեսակավորմամբ։ Սրա շնորհիվ հնարավոր է լինում վերամշակել աղբը։ Մյուս նորությունն այն է, որ հնարավորինս հանվել են պլաստմասե բաժակները և շրջանառության մեջ են ապակե բաժակները։ Պատճառներից ամենակարևորն այն է, որ գինու համը միայն ապակե բաժակով է հնարավոր ճիշտ զգալ»։

Արենի գինու փառատոնն արդեն 9 տարի անընդմեջ իրականացվում է շնորհիվ «Արենի փառատոն» հիմնադրամի, որի տնօրենը Նունե Մանուկյանն է։ «Այս տարիների ընթացքում մի քանի ասպեկտներով է առաջընթաց գրանցել փառատոնը։ Արենին արդեն դարձել է միջազգային փառատոն այցելուների առումով։ Այս տարիների ընթացքում փառատոնը մի քանի հարյուր այցելուից հասել է մոտ30.000-ի։ Անցյալ տարի 26.000 զբոսաշրջիկ է եղել, իսկ այս տարի նախատեսում ենք, որ կլինի 35.000 հոգի։ Մեկ այլ հանգամանք էլ կա. եթե առաջին տարիներին ընդամենը 1-2 տեսակի գինի էր ներկայացվում և ոչ այնքան որակով, ապա այսօր արդեն 21 գինեգործ է մասնակցում։ Փառատոնը շատ մեծ դեր կատարեց հայկական գինու ճանաչելիության հարցում, այդ իսկ պատճառով գինի արտադրելը դարձավ շատ շահութաբեր։ Շատ կարևոր է, որ սպառողը այստեղ կարող է անմիջական շփում ունենալ հենց գինու վաճառողի հետ»,- նշեց Մերի Բաղդալյանը։

Նա հավելեց, որ փառատոնի շրջանակում հրավիրվում են նաև տարբեր երկրներից հայտնի սոմելյեներ, ովքեր ամեն փառատոնի վերջում իրենց գնահատականն են տալիս փառատոնին մասնակցող բոլոր գինիներին, և մանարամասնեց այս տարվա ժյուրի հինգ անդամները Ֆրանսիայից են, Իտալիայից և Կիպրոսից։ «Կույր համտեսի արդյունքում գինու մասնագետները որոշել են հաթող կազմակերպությունը։ Պատասխանը հայտնի կդառնա մի քանի օրից։

Ասպեկտներից մյուսը՝ համայնքների զարգացումն է։ Հարակից բոլոր համայնքները անասելի առաջընթաց են գրանցել այն առումով, որ տարեցտարի ավելանում են փոքրիկ խորտկարանները, հյուրատները։ Մարզի բնակիչներից շատերն ամբողջ տարի պատրաստվում են՝ գինիներ են պատրաստում, պահածոներ։ Նրանք իրենց ամբողջ տարվա առևտրի 30 տոկոսն իրականացնում են հենց այս օրը»,- շեշտեց փառատոնի ծրագրի համակարգողը։

Նա վստահեցրեց, որ «Արենի փառատոն» հիմնադրամի կազմակերպած ցանկացած փառատոն ուղղված է համայնքների զարգացմանը։ Մերի Բադալյանի խոսքով՝ գինու փառատոնը այս տարիների ընթացքում շատ մեծ ճանաչելիություն է բերել Հայաստանին և շարունակում է բերել։ «Փառատոնի կազմակերպման աշխատանքերը սկսվում են 8 ամիս առաջ։ Այդ ընթացքում բոլոր հայկական տուրիստական գործակալությունները տեղյակ են պահվում, ներկայացվում է փաթեթը։ Նրանք արդեն գիտեն, որ փառատոնը լինում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Այս հստակությունը շատ կարևոր է այդ ասպարեզում։ Այստեղ այցելում են ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկներ, այլ նաև մեր հայրենակիցները, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից։ Այսպիսով փառատոնը նպաստում է նաև ներգնա տուրիզմի զարգամանը»,- տեղեկացրեց Մերի Բադալյանը։

Փառատոնի այցելուներից մեկը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում և այս տարի ավելի լավ է կազմակերպված և փոքրիկ մանրուքները նույնպես հաշվի են առնված։ «Այս տարի շատ ավելի լավ է կազմակերպված, տաղավարներն են ավելացել, զբոսաշրջիկները կարծես թե երկու տարում էլ նույնքան են, բայց այս տարի շունչը մի փոքր այլ է՝ ակտիվ է։ Շատ գովելի է, որ զուգարաններ են տեղադրվել, անցյալ տարի այդպիսի բան չկար»,- ընդգծեց այցելուն։

Մեկ այլ այցելու, ով արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է փառատոնին, զարգացում է նկատում նախորդ տարիների համեմատ։ «Չնայած, կարծում եմ, որ անցյալ տարի ավելի շատ զբոսաշրջիկ կար, քան այս տարի, պետք է նշեմ, որ 9 տարիների ընթացքում շատ մեծ զարգացում է ապրել փառատոնը»,- ասաց մեկ այլ այցելու։

Փառատոնը ողջ ընթացքում ուղեկցվում էր երգ ու պարով։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված