ԱՄՆ-ը 12 մլն դոլար` «Հըզբոլլահի» առաջնորդների մասին տեղեկությունների համար
ԱՄՆ Պետդեպը ծրագրում է 12 մլն դոլարի չափով պարգևատրում նշանակել տեղեկատվության համար, որը կտանի լիբանանյան «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության երկու առաջնորդների հայտնաբերման, ձերբակալման կամ դատապարտման։ Այս մասին հայտնում է «Իսրայել ա-Յոմ» թերթը։
Այդ գումարից 7 մլն դոլարը նախատեսված է Թալալ Համիայի գլխի համար, ով ղեկավարում է Լիբանանի սահմաններից դուրս ահաբեկչությունների անցկացման համար պատասխանատու «Հըզբոլլահի» ստորաբաժանումը։
Նա կասկածվում է նաև ԱՄՆ քաղաքացիների առևանգման և ամերիկյան օբյեկտների դեմ ահաբեկչությունների մեջ։
5 մլն դոլար կստանա նա, ով կմատնի Ֆուադ Շուքարին, ով պատասխանատու է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» գործունեության համար:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը