Արթուր Պետրոսյանը՝ Ղազախստանի հավաքականի դեմ խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է ղազախների հետ ընտրական փուլի վերջին խաղի մասին:
«Իմ կարծիքով հետաքրքիր խաղ ծավալվեց՝ հատկապես խաղի սկիզբը: Սուր խաղ էր ծավալվել: Բայց երկու կողերն էլ պաշտպանությունում սխալներ գործեցին: Առաջին կեսում մենք վերահսկում էինք խաղը: Իսկ երկրորդ կեսում տղաները պարզապես հոգնեցին: Ղազախներն իրենց խաղով արժանի էին այս միավորին»,- ասել է Պետրոսյանը:
Գլխավոր մարզիչի կարծիքով իր ֆուտբոլիստները երկրորդ կեսում կորցրեցին խաղի թելը: «Չէր լինի, որ տանը 1:6 պարտությունը պարզապես անցներ: 100 տոկոսով վստահ եմ, որ Մխիթարյանը հավաքականում չի խնայում իրեն: Սակայն պետք է հիշենք, որ ֆուտբոլը թիմային խաղ է»,-ասել է մասնագետը:
Պետրոսյանը խոսել է նաև հավաքականում իր ապագայի մասին՝ մասնավորապես փաստելով. «Հարկավոր է, որ ես հանդիպեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Հիմա չեմ կարող ոչինչ ասել»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Ղազախստանի դեմ խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին