Արդյունքն արդարացի էր. Լորիան՝ Հայաստանի դեմ խաղի մասին
Սպորտ
Ղազախստանի հավաքականի ավագ Դավիդ Լորիան Qazsport-ի հետ զրույցում խոսել է Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի դեմ հանդիպման մասին և նշել, որ երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի:
«Խաղը հետաքրքիր ստացվեց: Ցասնկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին: Արդյունքն արդարացի էր. հաղթել կարող էին երկու թիմերն էլ»,-նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Հայաստանի հավաքականը ընտրական փուլն ավարտեց E խմբի նախավերջին, Ղազախստանի ընտրանին՝ վերջին հորիզոնականում:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին