Հայաստանի հավաքականը պահեր ունեցավ և գոլ խփեց. Բորոդյուկ
Սպորտ
Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ 1:1 հաշվով խաղն ավարտելուց հետո Ղազախստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը խոսել է խաղի մասին.
«Կցանկանայի նշել, որ տղաները ձգտում էին և ցուցադրեցին իրենց լավագույն կողմերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Կարող էինք ինչպես հաղթել, այնպես էլ պարտվել: Բավականին նյարդային խաղ էր:
Առաջին խաղակեսում նաև մի քանի լավ պահ ունեցանք: Լավ հնարավորություն ուներ Ազատ Նուրգալիևը, երբ միայնակ դուրս եկավ դարպասապահի դեմ: Այստեղ շատ բան կարող է որոշել նույնիսկ մեկ պահը: Եթե գոլ խփեինք, ապա այլ սցենար կլիներ:
Երբ սկսեցինք զիջել հաշվի մեջ, փրձեցինք վերակառուցել խաղը: Առաջին խաղկեսում եզրում զիջում էինք, երեք կենտրոնական պաշտպանների միջև թյուրըմբռնում կար:
Հայաստանի հավաքականը պահեր ունեցավ և գոլ խփեց, դա այն բանի արդյունքն էր, որ միմյանց չհասկացան մեր եզրային պաշտպանները»,- մարզչի խոսքը մեջբերում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին