Տարածաշրջանը բաց սահմանների և դիվանագիտական հարաբերությունների կարիք ունի. Ֆիլիպ Գորդոն
Տարածաշրջան
ԱՄՆ արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մասնակցել է «Ամերիկայի թուրքերի խորհրդի» 31-րդ ժողովի բացման արարողությանն ու իր խոսքում անդրադարձել նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցին։
Գորդոնը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը տարածաշրջանի համար շատ կարևոր զարգացում կլինի։ «Այս տարածաշրջանը ոչ թե փակ սահմանների և արգելքների, այլ բաց սահմանների և ավելի շատ դիվանագիտական հարաբերությունների կարիք ունի»,-ասել է նա։
Գորդոնը նշել է, որ խնդրի լուծման համար դեռևս ժամանակ կա, և իրենք հույս ունեն, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կլուծի նաև Իսրայելի հետ խնդիրները։
Անդրադառնալով Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին՝ Գորդոնը հայտարարել է, որ երկու երկրները շատ ադյունավետ համագործակցության մեջ են, և եթե նախկինում եղել են տարակարծություններ Իրանի հետ կապված, սակայն իրենք ամեն ինչ արել են դրանք հաղթահարելու համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում