ԵԱՀԿ նախագահը ժամանել է Ադրբեջան
Տարածաշրջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը ժամանել է Ադրբեջան, հաղորդում է 1news.az–ը։ Գիլմորը հանդիպումներ կանցկացնի պաշտոնատար անձանց, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվի ԵԱՀԿ-ի գործունեությունը տարածաշրջանում, այդ կառույցի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր։
Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Գիլմորը հունիսի 11-ին գտնվում էր Հայաստանում, որտեղից էլ ուղևորվել էր Վրաստան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան