Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ
Տարածաշրջան
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի անդամներս, մեր մտահոգությունն ենք հայտնում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների առնչությամբ, ինչի հետեւանքով երկու կողմերն էլ կորուստներ են կրել:
Մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանի կայունությունը եւ խոչընդոտ հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Մենք կոչ ենք անում հակամարտության կողմեր հանդիսացող երկրների իշխանություններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կրակի դադարեցման եւ հրադադարի պահպանման Համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարման համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան