ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է երկու կողմերի կամքը. ԵԱՀԿ նախագահ
Տարածաշրջան
ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը Ադրբեջանում կայացած ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հունիսին կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։
Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն՝ որպես միջնորդ, աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին, սակայն, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի կամքը:
Գիլմորը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն են ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հերթական հանդիպումը։
Հանդիպմանը միջնորդները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման նոր մոտեցումը, որի մասին ընդգծել էր Հարավային Կովկասի երկրներ՝ տարածաշրջանային այցով օրեր առաջ ժամանած ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի