Եթե որևէ ակումբ ունակ է հաղթել «Սիթի»-ին, ապա դա «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է. Համան
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ի և «Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը անդրադարձել է դեկտեմբերի տասին կայանալիք մանչեսթերյան դերբիին, որի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Սիթի»-ին հաղթելու համար անհրաժեշտ է լավ պաշտպանվել, օգտագործել սեփական վտանգավոր պահերը և թույլ չտալ մրցակցին հեշտությամբ գրոհել:
Կարծում եմ` սխալները պետք է հասցնել նվազագույնի: Եթե որևէ ակումբ ունակ է հաղթել «Սիթի»-ին, ապա դա «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, քանի որ մեծ խաղերում նրանց դժվար է կոտրել:
Հավանաբար սա այն խաղն է, որում «Յունայթեդ»-ը չի կարող իրեն պարտություն թույլ տալ, հակառակ դեպքում՝ մրցակցի առավելությունն ավելի մեծ կլինի»,-ասել է Համանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան