Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ Լոնդոնի մրցաշարում:
«London chess classic Fide Open»-ի 7-րդ տուրում Մելքումյանը բավականին դժվարին պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Հրանտը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի հավաքականի մյուս անդամը՝ Գաբրիել Սարգսյանն այս տուրում կրկին հաղթանակ տոնեց՝ այս անգամ արդեն սև խաղաքարերով: Նա ունի 6,5 միավոր և 3-րդ տեղում է:
Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան