178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար․ կառավարությունը հատկացում արեց «Ակնհայտ է՝ խնդիր կա». Նիկոլ Փաշինյան Հայ շախմատիստ Ալեն Պողոսյանը 40e Open International d'Avoine մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին Վեդու ջրամբարը շահագործման պատրաստ է․ նմանատիպ կառույց առաջին անգամ է կառուցվում երկրում Comex-ում ոսկու գինը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4150 դոլարը «Վրեքներս խաբար չկա». Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին 8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է 

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կայացել

ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 8-ին կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրավական հարցերով տեղակալ Միգել դե Սարպա Սոարեսը, ով ներկայացնում էր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին։ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը` որպես հիմնական բանախոս, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ հայտարարեց դրա համընդհանուր վավերացման նպատակով մեկամյա քարոզարշավի մեկնարկի մասին։ 

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ում Բենինի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ժան-Կլոդ Ֆելիքս դո Ռեգոն և ՄԱԿ-ում Սենեգալի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆոդ Սեքը: Միջազգային քրեական դատարանի նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին անդրադարձավ Ցեղասպանության կոնվենցիայի շուրջ զարգացումներին և առկա մարտահրավերներին։ 

Իր խոսքում դեսպան Մնացականյանը նշեց, որ դեկտեմբերի 9-ը որպես միջազգային օր հռչակելն իր մեջ խորհուրդ է պարունակում: Վերահաստատելով Կոնվենցիայի կարևորությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման արդյունավետ միջազգային գործիք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69/323 բանաձևը Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը փոխկապակցում է Կոնվենցիայի ընդունման օրվա հետ։ 

Զ. Մնացականյանը հավելեց, որ «անհանդուրժողականությունը, այլատյացությունը, ռասայական և էթնիկ խտրականությունը, ատելության հողի վրա իրականացված հանցագործություններն ու դրանց փառաբանումը, առավել ևս երբ դա խրախուսվում է քաղաքական առաջնորդների կողմից, պետք է մտահոգիչ լինի ողջ միջազգային հանրության համար և դիտարկվի, որպես վաղ ահազանգման միջոց»։

Դեսպան Մնացականյանը հիշատակեց Կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ դրա իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավ իրականացնելու Հայաստանի նախաձեռնությունը: Նա հավելեց, որ Հայաստանը սատարում ու լիովին աջակցում է Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի գրասենյակի մեկամյա քարոզարշավին՝ ուղղված Կոնվենցիայի համընդհանուր վավերացմանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ-պետությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչներ և դպրոցականներ:

Տեղեկանք2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումները գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար․ կառավարությունը հատկացում արեց «Ակնհայտ է՝ խնդիր կա». Նիկոլ ՓաշինյանՀայ շախմատիստ Ալեն Պողոսյանը 40e Open International d'Avoine մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին Վեդու ջրամբարը շահագործման պատրաստ է․ նմանատիպ կառույց առաջին անգամ է կառուցվում երկրումComex-ում ոսկու գինը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4150 դոլարը «Վրեքներս խաբար չկա». Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներիցԱՄՆ-ն Իրանի դեմ երկշաբաթյա օդային գործողության ծրագիր է պատրաստելՔրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին․ կա զոհԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԵրևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք (տեսանյութ) Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերըՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-իԿոտայքի մարզի 6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը Ուկրաինական հարձակումից հետո Սարապուլում այրվում է Wildberries-ի պահեստըՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետՍևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ ԱշոտյանԱնօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքիցԱդրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբԱրմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ»Ներքին տագնապի հաղթահարման միջոցները․ ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունըԱվոկադո՝ առողջ սննդակարգի արժեքավոր բաղադրիչ, որը հարուստ է օգտակար նյութերովՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱՄՆ-ում քննարկվում են ներգաղթի քաղաքականության իրավական փոփոխություններՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներինԵվրոպական երկրները խստացնում են պայքարը կիբերհանցագործությունների դեմԳիտնականները շարունակում են ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը․ ՆԳՆ
Ամենադիտված