Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում Իրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ են Պուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներին Թրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար «Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանել Հունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում է Միջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լ Կարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգ 

Ահազանգ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Սարչապետ գյուղի 30 ընտանիքի խմելու ջուր չի տալիս

Հասարակություն

ԷկոԼուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Լոռու մարզի Սարչապետ գյուղի 30 ընտանիքի թողել է առանց խմելու ջրի: Ահազանգն «ԷկոԼուր»-ը ստացել է Սարչապետի բնակիչներից: Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը հաստատեց այն: Համայնքապետը պատմեց, որ երբ Ասիական զարգացման բանկի ծրագրով գյուղում ջրագծեր են անցկացվել, երեք փողոց դուրս է մնացել ծրագրից: 30 ընտանիք փաստացի մնացել է առանց ջուր, ստիպված օգտվել է գյուղի մեջ գտնվող աղբյուրից, կամ դույլերով հարևաններից է բերել: Համայնքապետի խոսքով` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գյուղ մտել է տարեսկզբին, բայց անջուր փողոցների ջրի հարցը չի լուծել: Բնակիչներն իրենց միջոցներով ջրագիծ են կառուցել և դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի բաժանորդ դառնան: «Վեոլիա Ջուր»-ը հրաժարվել է` ասելով, որ կառուցված ջրագիծն ապօրինի է: 

«Մենք «Վեոլիա»-ի փոխարեն գործն արել ենք, ջրագիծը քաշել ենք, իրենց մնում է ընդամենը բնակիչներից դիմումներն ընդունել և բաժանորդ դարձնել, չեն անում: Ասում են` մինչև նախագիծ չներկայացնեք, իրավունք չունեք ջրագիծ կառուցել, ամեն մի ընտանիքին պետք է 150.000 դրամ տուգանեմ, հետո նոր բաժանորդ կդարձնեմ: Իրենք գիտեն, որ նախագիծ պատրաստելը մեծ գումարների հետ է կապված, և դա այսօր մեր ուժերից վեր է: Մենք ջրագիծն արդեն կառուցել ենք, նվիրում ենք իրենց, ասում ենք` եկեք, մարդկանց դիմումներն ընդունեք, բաժանորդ դարձրեք, ջուրը ծախեք իրենց վրա», - ասաց Սարչապետի համայնքապետ Բորիս Բարոյանը և հայտնեց, որ արդեն 15 օր է, ինչ «Վեոլիա»-ն փակել է ջրագիծն ու թողել բնակիչներին առանց ջուր:
«Մեզ ասում են` դուք հաշվեհամար չունեք, ապօրինի ջրօգտագործող եք, վճարում չեն ընդունում մեզանից: Մինչև իրենք թույլտվություն տան, մի տարի կանցնի: Դեմը ձմեռ է, սառնամանիք, իրենք ջուր են կտրում: Գյուղով, գյուղապետով կրակն ենք ընկել», - բողոքեց Սարչապետի բնակիչ Գևորգ Բարոյանը:

Սարչապետը գտնվում է հայ-վրացական սահմանի հարևանությամբ: Համայնքների խոշորացման արդյունքում Սարչապետին են միացել Ապավեն, Արծնի, Ձորամուտ, Պետրովկա, Պրիվոլնոյե, Նորաշեն գյուղերը: Համայնքապետ Բորիս Բարոյանը հայտնեց, որ «Վեոլիա»-ի հետ ջրային կոնֆլիկտ կա նաև Ձորամուտ, Պետրովկա, Նորաշեն գյուղերում: «Պայմանագիր չկա, կան խնդիրներ, չենք կարողանում «Վեոլիա»-ի հետ լեզու գտնել: Այս երեք համայնքի համար առաջարկել եմ` ջրաչափեր դրեք, բաժանորդ դարձրեք, էլի չեն անում», - ասաց Բորիս Բարոյանը:

Խնդիր կա նաև Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսատանը հարակից Գոգավան կոչվող բնակավայրի հետ, որտեղ ապրում է 10 ընտանիք: «Ջրագիծը գնում է մաքսատուն, գրել եմ «Վեոլիա»-ին, որ այդ բնակավայրի ընտանիքներին բաժանորդ դարձրեք, ջուր տվեք, պատասխանել են` ջրագիծը մաքսատան սեփականությունն է, ինքն է կառուցել, կարող են օգտվել միայն մաքսատան հետ համաձայնության գալով: Մաքսատուն էլ եմ դիմել, չեն կարողանում պատասխան տալ: Իրենք գցում են «Վեոլիա»-ի վրա, սա էլ մաքսատան», - խոշորացված համայնքի ջրային խնդիրները ներկայացրեց համայքնապետ Բորիս Բարոյանը:

ԷկոԼուրը խնդրի վերաբերյալ հարցում է ուղարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆենին` խնդրելով տեղեկացնել.

1. Իրավական ո՞ր հիմքով է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն փակել Սարչապատ համայնքի երեք փողոցների ջրագիծը` թողնելով բնակիչներին առանց խմելու ջրի: 
2. Ի՞նչ պատճառով է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն մերժում բնակիչների բաժանորդ դառնալու դիմումները: 
3. Իրավական ո՞ր հիմքով է ընկերությունը պատրաստվում տուգանել համայնքի բնակիչներին: 
4. Ի՞նչ պատճառով Սարչապետ համայնքի կազմի մեջ մտնող Ձորամուտ, Պետրովկա, Նորաշեն գյուղական համայնքներում և Գոգավան բնակավայրում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի կնքում պայմանագրեր բնակիչների հետ:
5. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի՞ կարծում, որ խախտվել է վերոնշյալ բնակավայրերի բնակիչների բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը` մասնավորապես ջրի նկատմամբ իրավունքը:

Լուսանկարը վերցված է www.wikipedia.org կայքից:

15:29 Դեկտեմբեր 08, 2017

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասին
Ամենադիտված