«Ալաշկերտ»-ը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ
Սպորտ
Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:
«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում:
Միևնույն ժամանակ, մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտ»-ի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան