Հենրիխ Մխիթարյանը հետևում է իր երկրպագուների սկսած ֆլեշմոբին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետևում է իր երկրպագուների ֆեյսբուքյան #Հենոդուխով ֆլեշմոբին: Panorama.am-ը զրուցեց Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ֆուտբոլիստը հետևում է իրեն քաջալերող այս արշավին: Թաշչյանն ասաց, որ որդին տեղյակ է այս ֆլեշմոբի մասին, տեսել և կարդում է իր երկրպագուների գրառումները:
#Հենոդուխով ֆեյսբուքյան այս արշավի հեղինակը բլոգեր Տիգրան Քոչարյանն է: Նրա սկսած ֆլեշմոբին միացել է Մխիթարյանի երկրպագուների մի մեծ բանակ, ովքեր #Հենոդուխով հեշթեգով լուսանկարներ ու գրառումներ են տարածում:
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները Մխիթարյանի նկատմամբ անարդար վերաբերմունքից իրենց դժգոհությունն են հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյոյի Ինստագրամի էջում: Այս մասին տեղեկությունը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կայքում: Ըստ հրապարակման՝ Հենրիխ Մխիթարյանի կողմնակիցներն իրենց մեկնաբանություններով ռմբակոծել են Մոուրինյոյի ինստագրամի էջը` պահանջելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի վերադարձը թիմ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան