Ադրբեջանը ռուսական ինքնաձիգերը կփոխարինի իսրայելականով
Տարածաշրջան
Ադրբեջանը նախատեսում է «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերը (ԱԿ) փոխարինել իսրայելական «Տավոր»-ներով՝ իր երկրի տարածքում կառուցելով տվյալ ինքնաձիգերի արտադրության գործարան, հաղորդում է 1news.az-ը։
Նախկին ԽՍՀՄ-ի երկրներում «Տավոր» ինքնաձիգերը սպառազինության մեջ են Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերում:
«Տավոր»-ը 5,56 մմ տրամաչափի ժամանակակից իսրայելական ինքնաձիգի մոդելն է, որը թողարկվում է Israel Military Industries ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, իսրայելական «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնն Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել՝ մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին:
Ադրբեջանը նաև պայմանավորվել է Իսրայելի հետ՝ 1,6 մլրդ ընդհանուր գումարի սպառազինություն գնելու մասին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան