Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին. ԱՄՆ Պետքարտուղարություն
Տարածաշրջան
«Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի մասին լուրերին և խորապես ցավում ենք անիմաստ մարդկային զոհերի համար: Ինչպես ընդգծեց պետքարտուղար Քլինթոնը՝ վերջերս տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ. ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»:
Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի՝ ԱՄՆ–ի Հայ դատի գրասենյակին (ANCA) ուղղված պատասխան նամակում:
«ԱՄՆ–ը կողմերին համառորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մենք առաջվա պես ձգտում ենք աշխատել կողմերի հետ՝ խաղաղ կարգավորման հասնելու համար», - նշել է Ֆիլիպ Գորդոնը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան