Հայկական սահմանի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, ոչ թե ռուսական զորամիավորումը. Նարեկ Գալստյան
Տարածաշրջան
Չեմ կարծում, որ դա ուղղակի առնչություն ունի սահմանային միջադեպերի հետ: Լուրեր.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ մեկնաբանելով Հայաստանում պայմանագրային զինծառայողների թիվը կրկնապատկելու մասին Ռուսաստանի որոշումը:
«Դա կապված է Ռուսաստանի ընդհանուր աշխարհաքաղաքականության հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ հատկապես Մերձավոր Արևելքում»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ հայկական սահմանի անվտանգության ու տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը հայկական բանակն է, ոչ թե ռուսական զորամիավորումը:
Գալստյանի խոսքով՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ Ռուսաստանի որոշման հետ կապ չունենալու մասին է խոսում նաև այն, որ ինչպես Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների, այնպես էլ Ռուսաստանի հայտարարությունները միջադեպերի վերաբերյալ անհասցե և անատամ են:
«Ռուսական զորամիավորման ավելացումը սահմանային միջադեպերի կանխման վրա որևէ ազդեցություն չի ունենա: Կանխարգելման ու պատժելու մեխանիզմներն իրականացվում են հայկական ուժերի կողմից»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Իգոր Գորբուլը հայտարարել է Հայաստանի ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը մինչև ընթացիկ տարվա ավարտը կրկնապատկելու որոշման մասին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան