Թուրքիան մտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանը
Տարածաշրջան
Թուրքիան եղել և մնում է Ադրբեջանի կողքին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ավնի Էրդեմիրը։ Ըստ նրա, Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական երկրներ են և ընդհանուր շահեր ունեն, հաղորդում է 1news.az–ը։
«Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի խաղաղության և կայունության դիրքերից, որը կհասաստատվի ԼՂ հակամարտության կարգավորումից հետո», – ասել է թուրք պատգամավորը։
Նա ավելացրել է, որ Թուրքիան մտադիր չէ բացել Հայաստանի հետ ընդհանուր սահմանը, և Թուրքիայի նախագահի և վարչապետի դիրքորոշումն այդ հարցում ակնհայտ է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան