Եվրասիական միությունը սպառնալիք է Վրաստանի և Ուկրաինայի համար. Գրիգոլ Վաշաձե
Տարածաշրջան
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Ուկրաինային և Վրաստանին միավորում է մեկ լուրջ վտանգ, դա «Խորհրդային միության ձևափոխված մոդելի»՝ Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի մտադրությունն է։
«Երբ Ռուսաստանը հայտարարեց Եվրասիական միություն ստեղծելու մտադրության մասին, բոլորին պարզ դարձավ, որ խոսքը վերաբերում է Խորհրդային միության փոփոխված ձևի մասին, իսկ ավելի հստակ՝ քաղաքական և ռազմական ասպեկտներին, որոնք էլ խորհրդային կայսրության փլուզման պատճառ դարձավ։ Հետևաբար Վրաստանին ուժեղ, կայուն Ուկրաինա պետության նման գործընկեր երկիր ունենալը կենսական անհրաժեշտություն է», – ասել է Գրիգոլ Վաշաձեն՝ ուկրաինական «Зеркало недели» թերթին տված հարցազրույցում։
Վրացի նախարարը նշել է, որ Վրաստանի և Ուկրաինայի առջև մեկ ընդհանուր վտանգ գոյություն ունի, որը սպառնում է երկու երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը՝ նկատի ունենալով Եվրասիական միությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան