Կովկասում սառը պատերազմը շարունակվում է արտաքին ուժերի ներգործության ներքո
Տարածաշրջան
Մենք դեռ չենք կարողանում բոլորվ տեսնել տարածաշրջանի մակարդակով մեր խնդիրների կարգավորումը:
Ինչպես հաղորդում է 1news.az–ը՝ այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Բաքվում անցկացվող՝ «Համատեղ ջանքեր հանուն ապագա Կովկասի. Անցած 20 տարիները և դրանց դասերը» խորագրով միջազգային խորհրդաժողովում։
«Եթե նախկինում Հարավկովկասյան երկրները աջակցություն էին ակնկալում Մոսկվայից, ապա այժմ նրանք այն ակնկալում են Բրյուսելից, Ստրասբուրգից և այլն. Այժմ մենք մեր ապագան այլ տեղում ենք տեսնում»,- հայտարարել է նա:
Նրա խոսքերով, Հարավկովկասյան երկրներից յուրաքանչյուրն իր խնդիրը կապում է հարևանների հետ:
«Երբ այդ երկրները անկախություն ձեռք բերեցին, նրանք կարծում էին, թե դրանով կլուծվեն նրանց խնդիրները, սակայն ընդհակառակը՝ խնդիրները սկսվեցին հետո: Մասնավորապես, նոր ստեղծված պետությունների սահմանները չհամընկան այնտեղ բնակվող բնակչության էթնիկ կազմի հետ, ինչը հանգեցրեց հակամարտությունների առաջացման: Բոլորը կարծում էին, որ «սառը պատերազմն» ավարտվել է, սակայն Կովկասում այն շարունակվում է արտաքին ուժերի ներգործության ներքո»,- ասել է Լիպարիտյանը:
Նա նշել է նաև, որ տարածաշրջանի զարգացման համար անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան