Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին (տեսանյութ)
ՏեսանյութերՀայկական ֆուտբոլի լեգենդ դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնպես կմասնակցի Լեգենդների խաղին:
Այս մասին տեղեկացնում է «Երևան»-ի կայքը: Բացի այդ, ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտել հայկական երկու լեգենդների՝ Ռոման Բերեզովսկու և Խորեն Հովհաննիսյանի խաղը համաշխարհային աստղերի հետ թենիսբոլի շրջանակներում՝ հուլիսի 7-ին Ազատության հրապարակում անցկացվող ֆան-գուտոմ։
Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Լուիշ Ֆիգուն, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլք:
Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)