Տեսանյութ․ անգլիական բուլդոգը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն (լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ Զա Զա մականունով 9-ամյա անգլիական բուլդոգը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն՝ հաղթելով ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում կայացած համանուն մրցույթում:
Շան տիրուհին՝ Մեգան Բրեյնարդը, որպես մրցանակ ստացել է 1.500 դոլար:
Հիշեցնենք, որ «Աշխարհի ամենատգեղ շուն» մրցույթն անցկացվում է ամեն տարի: Այն արդեն ունի 30 տարվա պատմություն: Դրան մասնակցում են հարյուրավոր շներ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ հպարտորեն ի ցույց դնելով իրենց բոլոր թերությունները:
Հաղթողին որոշում է ժյուրին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)