Վարչապետ Մեյի տարօրինակ ռևերանսները քննադատության թեմա են դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերThe Independent-ը գրում է, որ բրիտանացիներին դուր չի եկել՝ ինչպես է կառավարության ղեկավարը գրեթե մինչ գետին իջել արքայազն Ուիլյամին ծնկածալ ողջույն տալու ժամանակ։ Համացանցի օգտատերերը քննադատել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի տարօրինակ ծնկածալ ողջույն՝ ռևերանս անելու ձևը:
Նշվում է, որ, դա տեղի է ունեցել Նոթինգեմշիրում, նոր հիվանդանոցի բացման արարողության ժամանակ, երբ Մեյը, ձեռքը մեկնելով թագաժառանգին, ծունկը չափազանց ներքև է իջեցրել:
Այս առնչությամբ բրիտանացիները հրապարակել են նախկինում արված լուսանկարները, որոնցում վարչապետը կրկին «դրամատիկ և ավելի շատ թատերական բեմին սազական ծնկակալ ողջյուններ է տալիս»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)