Հոլլիվուդյան աստղի 12-ամյա դուստրը 2 դոլարով լիմոնադ է վաճառել գեյ շքերթի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ հոլլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզի և դերասանուհի Քեթի Հոլմսի դուստրը՝ Սուրի Քրուզը, Նյու Յորքում կայացած խոշոր գեյ շքերթի ժամանակ սեղանիկ է դրել ու երկու դոլարով լիմոնադ վաճառել:
12-ամյա փոքրիկի հետ են եղել նրա ընկերներն ու դայակը:
Նշվում է, որ աստղային փոքրիկի սեղանիկի վրա եղել են ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի պատկերով տարբեր իրեր:
«Նա շատ բարեհամբույր էր, բոլորին մաղթում էր լավ օր ու ժպտում անցորդներին»,-գրել է աղբյուրը:
Շքերթի բազմաթիվ մասնակիցներ սոցցանցերում պատմել են, որ Սուրի Քրուզն իրոք լիմոնադ է վաճառել:
Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսն ամուսնալուծված են: Դուստրն ապրում է մոր հետ ու վերջինիս պնդմամբ՝ արդեն 4 տարի չի տեսել հորը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)