Ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)
ՔաղաքականԱրտահերթ ընտրությունները ինչպես նշված է Կառավարության ծրագրում, կանցկացվեն մեկ տարվա ընթացքում: Այս մասին այսօր Կառավարությունում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո հայտարարեց Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Նրա կարծիքով՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կա քաղաքական կոնսենսուս։
Միրզոյանը նշեց՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ հանձնաժողովում քննարկում չի եղել. «Ընդհանուր առմամբ քննարկումների շրջանակում երկու մոտեցում է շրջանառվում. ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ, և ունենալ խառը ընտրական համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգայինով, այսինքն երբ որ մի համամասնական ցուցակ է, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սրանք երկուսն էլ առայժմ շրջանառվող վարկածներ են, որևէ որոշում հարցի շուրջ չկա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)