Տղամարդը մեկ ամսվա ընթացքում 3 անգամ վիճակախաղով միլիոններ է շահել (տեսանյութ)
Տեսանյութեր9news.com.au-ն գրում է, որ Ավստրալիայի բնակիչ Կառլո Մասետիին մեկ ամսվա ընթացքում 3 անգամ վիճակախաղով խոշոր գումար է շահել: Սիդնեյ քաղաքի 59-ամյա բնակիչը վիճակախաղով շահել է մոտ 3 մլն ավստրալական դոլար:
Նշվում է, որ տղամարդը տոմսերից յուրաքանչյուրի վրա ծախսել է 5.000 ավստրալական դոլար:
Աղբյուրը նկատում է, որ սովորաբար նման դեպքերում մարդիկ, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն բացահայտում իրենց ինքնությունը, սակայն Մասետին այլ կերպ է վարվել, քանի որ ցանկացել է գումարի մի մասով բարեգործություն անել: Ավստրալացին 50.000 դոլար է նվիրաբերել սրտաբանական հիվանդանոցին:
«Ի սկզբանե ուզում էի փոխել առաջին տոմսս, քանի որ թվերի կոմբինացիան դուրս չէր գալիս: Բայց տոմսավաճառն ինձ համոզեց պահել այն, ու նա իրավացի էր»,-նշել է Մասետին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)