Հանդիպում «ԼՂ ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամների հետ
Տարածաշրջան
Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական, ԱՄՆ–ի Միչիգանի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը հանդիպել է «ԼՂ ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամների հետ Այս մասին հաղորդում է 1news.az–ը։
Ըստ հասարակական միավորման կողմից տարածած հաղորդագրության՝ Լիպարիտյանը հանդիպել է կառույցի անդամների, այդ թվում՝ նրա ղեկավար Բայրամ Սաֆարովի, կառուցի կոորդինացիոն խորհրդի նախագահ Օրհան Աքպերովի, Խոջավենդի գործադիր իշխանության ղեկավար Էյվազ Հուսեյնովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակը, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացքում միջազգային կառույցների ջանքերը և այլ կարևոր հարցեր:
Հիշեցնենք, որ Ժիրայր Լիպարիտյանը Բաքու է ժամանել «Համատեղ ջանքեր հանուն ապագա Կովկասի. անցած 20 տարիները և դրանց դասերը» խորագրով անցկացվող միջազգային խորհրդաժողովի շրջանակներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան