Խորվաթիայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակչում է (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության կիսաեզրափակչի շրջանակներում Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում հանդիպեցին Խորվաթիայի ու Անգլիայի ընտրանիները: Եզրափակչի ուղեգիր նվաճեցին խորվաթները` հաղթելով 2:1 հաշվով:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
5-րդ րոպեին Կիրան Տրիպերը բացեց հաշիվը, իսկ 68-րդ րոպեին Իվան Պերիշիչի խփած գոլի արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում խորվաթներին հաջողվեց գոլի հեղինակ դառնալ և եզրափակչի ուղեգիր նվաճել: Հաղթական գոլը 109-րդ րոպեին խփեց Մարիո Մանջուկիչը: Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ է դուրս գալիս ԱԱ-ի եզրափակիչ:
Աշխարհի գավաթի համար Խորվաթիայի հավաքականը կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ:
Եզրափակիչ դիմակայությունը կայանալու է հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, մեկնարկը` 19:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)