Մելանյա Թրամփի էլեգանտ կերպարները՝ Բելգիա կատարած այցի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների համար կազմակերպված կոկտեյլային խնջույքին: Միջոցառմանն է ժամանել ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների ղեկավարների հետ:
Հատուկ այս առիթով Մելանյա Թրամփը կրել է 7.450 դոլարանոց Elie Saab ճերմակ զգեստ, որը հրաշալիորեն ընդգծել է նախկին մոդելի բարեկազմությունը:
Հայտնի է, որ 47-ամյա Մելանյա Թրամփը տիրապետում է մի քանի լեզվի՝ այդ թվում նաև գերմաներենի:Այս միջոցառումից հետո ԱՄՆ առաջին տիկինը զգեստափոխվել է ու Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի ու Բելգիայի վարչապետի կնոջ հետ այցելել Բելգիայի երաժշտական ակադեմիա՝ դասական երաժշտություն ունկնդրելու:
Այս առիթի համար տիկին Թրամփն ընտրել է բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսի՝ Calvin Klein բրենդի համար ստեղծած մուգ կապույտ էլեգանտ զգեստ՝ այն համադրելով սպիտակ բարձրակրունկներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)