Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաջորդ տուրում է (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալվեց մակեդոնական «Վարդար»-ին և հաղթեց 2:0 հաշվով:
Հայկական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բակար Բալդեն. ֆուտբոլիստը աչքի ընկավ 85-րդ և 89-րդ րոպեներին:
Արդյունքում Երևանի թիմը դուրս եկավ որակավորման փուլի հաջորդ տուր:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր հայկական թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:
Լուսանկարը` «Փյունիկ»-ի մամուլի ծառայության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)