Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքում Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 

Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար

Տեսանյութեր

Խոյ. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորությունն է: Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները:

Ցուլ. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք՝ նրանց ջրի երես հանելու համար:

Երկվորյակ. Օրը որևէ էական իրադարձությունով աչքի չի ընկնում:Այնպես որ, կարելի է մի փոքր լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնվել դրանց հետ: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն:

Խեցգետին. Օրվա մեջ ծագած դժվարությունները հաղթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը: Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր կենսամակարդակը:

Առյուծ. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ՝ գործնական օգնություն ցույց տալու: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:

Կույս. Այսօր կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և՝ ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն՝ նախկինում արված գործի դիմաց: Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան՝ զգացմունքներով ու ենթագիտակցությամբ:

Կշեռք. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը: Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը:

Կարիճ. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը: Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները:

Աղեղնավոր. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե՝ եթե դուք դա ցանկանաք։ Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:

Այծեղջյուր. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:

Ջրհոս. Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն՝ հետաքրքիր զարգացումներով: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:

Ձկներ. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գալիս: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա: Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ
Ամենադիտված