Արատես գյուղն ազատագրեցին գեներալից (տեսանյութ)
ՏեսանյութերՇատին գյուղից Տիգրան Եղոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Արատես գյուղի բնակիչները բացահայտում են, որ գեներալ Հովիկ Օհանյանը 20 տարի շարունակ թույլ չի տվել գյուղից որևէ մեկին այդ տարածքում խոտհունձ կատարել։
Ոստիկանների ուղեկցությամբ շատինցիները և հարակից այլ գյուղերի բնակիչներ ավտոերթ են իրականացրել դեպի Արատես՝ ցուցադրելով լքված տները և չվերաբնակեցված գյուղը։
Գյուղի տարածքում կա ռազմական կամուրջ, ՀԷԿ, չմշակված այգիներ և չվերաբնակեցված տներ։
Եղեգիս Խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը մատնացույց է անում լքված եկեղեցու և վնասված խաչքարերը և Մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրում խնդրի վրա։
Ի վերջո Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Արատես գյուղը ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից։
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)