Ռոբերտ Քոչարյանը կարող է ակնկալել Հայաստանում արդար դատաքննություն ստանալ. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
ՔաղաքականՀայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք՝ անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն՝ ասել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով, բոլորի համար»,-ասել է նա:
Զեյնալյանը նշել է, որ «Մարտի 1-ի» գործի վերաբացման ընթացքին չի հետևում, այն իր ենթակայության տակ չէ և տեղյակ է այնքանով, որքանով որ մամուլն է հրապարակում:
Մանրամասները տեսանյութում.


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)