Մելանյա Թրամփի ոճային տեսքը՝ ամուսնու հետ Բեդմինսթեր մեկնելիս (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը հայտնի է իր անթերի ճաշակով ու մեկը մյուսից ոճային կերպարներով, ամուսնուն ուղեկցել է Բեդմինսթեր կատարած ուղևորության ժամանակ:
Նախագահը Բեդմինսթերում գոլֆ ակումբ ունի, որտեղ էլ անցկացնելու է հանգստյան օրերը:
Լուսանկարիչները ֆիքսել են՝ ինչպես է ոտքից գլուխ (բացառությամբ կոշիկները) ճերմակազգեստ նախկին մոդելը քայլում ամուսնու կողքով:
48-ամյա տիկին Թրամփը կրել է սպիտակ ջինսե տաբատ, դրա հետ համադրված ճերմակ վերնաշապիկ, դեղին բարձրակրունկներ, ինչպես նաև 2.600 դոլար արժողությամբ Burberry պայուսակ: Տիկին Թրամփն իր անթերի կերպարը լրացրել է արևապաշտպան ակնոցներով:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»