Տիգրան Մինասյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ
ՏեսանյութերՀռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վստահ հաղթանակներով եզրափակիչ է հասել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշը փայլուն հաղթանակներ է տարել մրցակիցների նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակչում 14։4 հաշվով հաղթել է թուրք Չիհաթ Լիմանին։ Այս մասին գրում է wrestling-armenia.am-ը:
Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը կլինի իտալացի Ջովաննի Ֆրենին։
Վահե Պողոսյանը (77 կգ) պայքարելու է բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակչում Պողոսյանը 0:9 հաշվով զիջել է ռուս Եգոր Կադիրովին:
Տեսանյութը` United World Wrestling-ի


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)