656 հազար դոլար. վաճառքի է հանվել «Գահերի խաղի» ամրոցը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերTravel and Leisure-ը հայտնում է, որ Հյուսիսային Իռլանդիայում վաճառքի է հանվել 19-րդ դարի պատմական Գոսֆորդ ամրոցի մի մասը, որում տեղի են ունեցել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի նկարահանումները:
Նշվում է, որ ամրոցի այդ հատվածը վաճառվում է 500 հազար ֆունտ ստեռլինգով (656 հազար դոլար), ինչն ավելի էժան է, քան Լոս Անջելեսում անշարժ գույքը, և մոտավորապես համեմատելի է Լոնդոնում բնակարանի գնի հետ:
Գոսֆորդ ամրոցը կառուցվել է 1819-1850 թվականներին, և մինչև 1921 թվականն այնտեղ բնակվել է Գոսֆորդ կոմսերի ընտանիքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնտեղ զորքեր են տեղակայվել, այնուհետև շինությունը վերածվել է հյուրանոցի:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ