«Արսենալ»-ը 11 մետրանոց հարվածներով հաղթեց «Չելսի»-ին (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում «Արսենալ»-ը հանդիպեց «Չելսի»-ին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
5-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոնիո Ռյուդիգերը: Խաղավարտին պատասխան գոլը խփեց Լակազեթը (90+4'):
Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով. 6:5 հաշվով հաղթեց «Արսենալ»-ը:
Նշենք, որ 15-րդ րոպեին Ալվարո Մորատան անարդյունավետ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին:
Լուսանկարը` Daily Mail-ից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)