Անապայում Հայաստանի քաղաքացի են սպանել (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես գրում է «Կուբանսկիե նովոստի» կայքը՝ Անապայում Կալմիկիայի Հանրապետության 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քաղաքացուն սպանելու համար:
Ըստ ՌԴ քննչական կոմիտեի երկրամասի քննչական վարչության տեղեկությունների՝ 36-ամյա տղամարդը Անապա էր մեկնել հանգստանալու:
2018 թվականի հուլիսի 30-ի երեկոյան, գտնվելով Վիտյազևո ավանում՝ հարբած վիճակում նա մոտեցել է 43-ամյա անծանոթ տղամարդուն, որը սրճարանի աշխատակիցներից էր եւ միս էր տապակում։
Խոսակցության ժամանակ նրանց միջև կոնֆլիկտ է ծագել։ Այն ժամանակ հանգստացողը վերցրել է դանակը եւ բազում հարվածներ հասցրել «հակառակորդի» մարմնի տարբեր մասերին։
Ստացած վնասվածքներից տուժողը տեղում մահացել է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)